Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»

13.08.2025 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fast Shift #«Հավատարմության ծրագիր»
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որի նպատակն է օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել եւ դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաեւ նոր համագործակցություններ ձեւավորել տարբեր ընկերությունների հետ։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում՝ սեղմելով «Միացեք մեր հավատարմության ծրագրին» կոճակը կամ «Ավելին» բաժնում փնտրելով «Իմ հավատարմության ծրագիրը»։ Անհրաժեշտ գումարի կուտակման շրջափուլի տեւողությունը մեկ ամիս է, իսկ կուտակված գումարը կարելի է օգտագործել հենց այդ ընթացքում։ Հաջորդ ամիս սկսվում է նոր շրջափուլը։

Ըստ կուտակման ամսական ծավալի՝ օգտատերերին շնորհվում են կոչումներ։ Rising star (Ծագող աստղ) կոչումը շնորհվում է նվազագույնը 250 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, Champion (Չեմպիոն) կոչումը՝ նվազագույնը 500 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, իսկ Legend-ը (Լեգենդ)՝ նվազագույնը 700 000 ՀՀ դրամ գումարի գործարքների դեպքում։

Ըստ այս կոչումների եւ կուտակած գումարի՝ օգտատերերը Fast Shift բջջային հավելվածով վճարելիս ստանում են գործընկերների կողմից տրամադրվող հետվճարներ իրենց գործարքների դիմաց։ Այսինքն՝ հետվճարի դրույքաչափերը սահմանվում են ըստ կոչումների։ Տրամադրվող հետվճարը չի կարող գերազանցել 30 000 ՀՀ դրամը: Հետվճար տրամադրվում է միայն հաջողված գործարքների պարագայում։ Գործարքը չեղարկելիս հետվճարը գանձվում է գործարքի վերադարձվող գումարից։

«Սա հետաքրքիր ու գրավիչ նորություն է ոչ միայն մեր օգտատերերի համար, այլեւ մեծ հնարավորություն է մեզ համար՝ որպես ինովացիոն նոր նախագծեր ներդնող ֆինտեխ ընկերություն։ Ուզում եմ շեշտել, որ ծրագրի «Առաջարկներ» բաժնում պարբերաբար նոր կազմակերպություններ են ավելանալու եւ նոր համագործակցություններ են լինելու։ Իհարկե, կախված օգտատիրոջ կոչումից՝ հետվճարի տոկոսադրույքն աճում է, եւ տեսանելի են դառնում ավելի գրավիչ առաջարկները»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW