Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

12.08.2025 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Երեւանում կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է շուրջ 800 երիտասարդի Հայաստանի բոլոր մարզերից եւ Սփյուռքի համայնքներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել հայրենիքի զարգացման գործընթացում։

Ֆասթ Բանկը երկրորդ անգամ է հանդես եկել որպես Ազգային երիտասարդական համաժողովի պաշտոնական հովանավոր։ 

«Չնայած նրան, որ կառավարությունը բավականին շռայլորեն ֆինանսավորում է այս համաժողովը, այնուամենայնիվ, շատ կարեւոր են մեզ համար մասնավոր գործընկերները, որովհետեւ նրանք հնարավորություն են ստեղծում համաժողովը դարձնել շատ ավելի հաճելի, յուրահատուկ, նրանք կարող են անել որոշ բաներ, որ կառավարությունը չի կարող իրեն թույլատրել»,- ասել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Եռօրյա միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է բանկային ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները, բանկում թրեյնինգների եւ աշխատանքի առավելությունները։ Ի դեպ, բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտեր

«Մենք, որպես գործատու եւ որպես բանկ, միշտ աջակցում ենք նմանօրինակ միջոցառումներին, որը թույլ է տալիս ստեղծել մեկ հարթակ, որը կհամատեղի Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր երիտասարդներին նույն հարթակում եւ կտա հնարավորություն, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակում իրականացնեն»,- ասել է Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանը:

Եռօրյա համաժողովի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ, եղել են դասախոսություններ, կլոր սեղաններ ու մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով թեմաներ ինչպես նորարարության, կրթության, այնպես էլ ինքնության, Սփյուռք-Հայաստան կապերի եւ հանրային կառավարման ոլորտներից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW