Սեպտեմբերը մոտ է, իսկ դա նշանակում է, որ դպրոցական գնումների ժամանակն է։ Նոր պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ ու կոշիկներ․ պատրաստվելը դառնում է ավելի հաճելի, երբ գնումների դիմաց ստանում եք նաեւ քեշբեք։ Հուլիսի 1-ից Ամիօն մեկնարկել է ակցիա, որի շրջանակում բանկի նոր քարտապանները կստանան 5% քեշբեք՝ իրենց քարտերով կատարած գնումների համար։Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր՝• Ամիօ բանկի հաճախորդ են դարձել ակցիայի ընթացքում եւ բացել են Ամիօի ցանկացած տեսակի քարտ։• Բանկի գործող հաճախորդ են, սակայն չունեն գործող քարտ եւ ակցիայի ընթացքում կբացեն Ամիօ բանկի ցանկացած քարտ։Քեշբեքը հասանելի է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գնումների համար։Ակցիայի պայմանները բավարարող գործարքների համար հաճախորդները կստանան ամսական 5% քեշբեք, բայց ոչ ավելի, քան ամսական 20,000 ՀՀ դրամ:Մանրամասները՝ հղմամբ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2167