Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները

11.08.2025 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Շիֆթ #Sevan Startup Summit
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը մասնակցել է Սեւանա լճի ափին կայացած Սեւան ստարտափ սամմիթ 2025-ին եւ յոթօրյա միջոցառման ընթացքում ներկայացրել դրամապանակի միջոցով Fastex հաշիվների հասանելիության հնարավորությունները։ 

Միջոցառումը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է նորարարության ջատագովներին աշխարհի տարբեր ծայրերից։ 

«Այսօր մենք ներկայանում ենք մեր մի շարք ինովացիոն պրոդուկտներով, որոնցից կուզեմ հատկանշել Ֆասթեքսի հետ համագործակցությունը, Ֆասթեքս հաշիվների ստեղծումը եւ կցագրումը Ֆասթ Շիֆթ wallet-ում: Երկրորդ պրոդուկտը, որն այսօր ներկայացնում ենք մոտ օրերս Ֆասթ Բանկի հետ համատեղ դիջիթալ քարտերի թողարկումն է»,- ասել է Ֆասթ Շիֆթի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը:

Տաղավարի այցելուները ծանոթացել են նաեւ վերջերս թողարկված «YoYo» բջջային հավելվածին` 4-16 տարեկան երեխաների եւ դեռահասների համար, որը նրանց առաջին քայլն է դեպի ֆինանսական գրագիտություն։ Հավելվածը հեշտացնում է ընտանիքի կրտսեր անդամներին գումար փոխանցելն ու ելումուտերի վերահսկողությունն ապահով հարթակում։ 

Այցելուները նաեւ ակտիվորեն օգտվել են Հայաստանում բացառապես Ֆասթ Շիֆթ բջջային հավելվածի միջոցով գործող PowerFull լիցքավորման սարքերից (power bank)՝ միջոցառման ընթացքում լիցքավորելով իրենց էլեկտրոնային սարքերը։ 

Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակով POPUTI հավելվածով Հայաստանում ցանկացած ուղղությամբ երթ պատվիրելիս օգտատերերը կարող են 50%-ը քեշբեք ստանալ POPUTI-ի հաշվին։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW