Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը

24.07.2025 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #Sevan Startup Summit
Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենտորներին եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ եւ  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։

Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների եւ մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես է եկել նաեւ Ակբա բանկի թվային պլատֆորմների եւ տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը՝ ներկայացնելով Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը։

«Երիտասարդ ստարտափերների հետ կիսվեցինք բանկի թվային վերափոխման փորձով ու բոլոր այն մարտահրավերներով, որ ունեցել ենք 2017-ից ի վեր, երբ մեկնարկեցինք բանկի թվային վերափոխման ծրագիրը: Իհարկե, սերտած շատ  դասեր կան, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդ ստարտափերների համար, որպեսզի նույն սխալները չկրկնեն։ Այս փորձը կօգնի, որ ստարտափները կայանան ու մեծ կազմակերպություններ դառնան: Իհարկե, բիզնեսի թվային վերափոխումը մշտական գործընթաց է եւ պետք է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որ կենսունակ լինի ու պատրաստ ադապտացվելու, զարգանալու ու էվոլուցիա ապրելու, որպեսզի կարողանա դիմակայել տեխնոլոգիական ալիքներին ու զարգանա, նոր նվաճումներ ունենա»,- նշել է Տիգրան Սիմոնյանը։

Ակբա բանկը նաեւ Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 2167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW