Թուրքիայում Mastercard-ի եւ Visa-ի դեմ հետաքննություն է սկսվել

18.07.2025 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքիայի Մրցակցության խորհուրդը հետաքննություն է սկսել Mastercard եւ Visa միջազգային վճարային համակարգերի դեմ:

Հետաքննության պատճառ են դարձել բողոքները՝ Թուրքիայի վճարային համակարգերի արտերկրում գործունեության սահմանափակման փորձերի հետ կապված:

Խորհրդի հաղորդման համաձայն՝ թուրքական վճարային համակարգերը տեղական սպառողներին արտերկրում վճարելու հնարավորություն են տրամադրում արտերկրի գործընկերների հետ երկկողմ համաձայնագրերի միջոցով: Այս մոդելը հնարավորություն է տալիս շրջանցել Mastercard-ի եւ Visa-ի ծառայությունների համակարգը:

«Թուրքիայի Մրցակցության խորհրդի մասնագետները բացահայտել են Mastercard-ի եւ Visa-ի փորձերը՝ արգելափակելու երկկողմ համաձայնագրերի իրականացումը՝ «գործող վճարային սխեմաներին» չհամապատասխանելու պատրվակով: Պարզ է դարձել, որ երկու միջազգային համակարգերն էլ ճնշում են գործադրում այն բանկերի վրա, որոնք վճարումներ են ընդունում երկկողմ համաձայնագրերի հիման վրա համապատասխան», - նշել են Խորհրդում:
Դիտում՝ 4847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW