ՀԲ-ն Հայաստանին չորս տարվա ընթացքում կհատկացնի $525 մլն

28.01.2009 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին 4 տարվա ընթացքում կհատկացնի $525 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունվարի 27-ի երեկոյան Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀԲ փոխնախագահ Շիգեո Կաթսուն ասել է, որ այդ գումարը 2,5 անգամ գերազանցում է 2004-2008թթ.-ին ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրված միջոցների ծավալը:

Նա նաեւ նշել է, որ գումարը կարող է հասնել $800 մլն-ի այն միջոցների հաշվին, որոնք տրամադրվելու Հայաստանին են ՀԲ-ի խմբի մեջ մտնող կառույցների, մասնավորապես` Միջազգային ‎‎ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ եւ Ներդրումների համակողմանի երաշխավորման գործակալության (MIGA) կողմից:

Խոսելով այն միջոցների մասին, որոնք ՀԲ-ն նախատեսում է հատկացնել ՀՀ-ին առաջին հերթին, Շիգեո Կաթսուն հայտնել է, որ փետրվարի վերջին ՀԲ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվեն ծրագրերը, որոնք նախատեսում են $25 մլն-ի տրամադրում գյուղական ճանապարհների վերանորոգմանը, $8մլն` Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի ‎լրացուցիչ ‎ֆինանսավորման համար, $2 մլն` գյուղական ձեռնարկությունների զարգացման ծրագրի լրացուցիչ ֆ‎ինանսավորման համար եւ $50 մլն` Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար:

Դիտում՝ 10865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW