Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը

08.07.2025 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենցաղային թափոն
Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

Կառավարությունից հայտնել են, որ €14,8 մլն արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի եւ Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։

Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները եւ կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։  
Դիտում՝ 1507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW