Այսուհետ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի ուժը կորցրած բանկերում եւ վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք եւս կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում կարող են դիմել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաեւ գործող ծառայողները։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե բանկերում եւ վարկային կազմակերպություններում (անկախ նրանից լիցենզավորված է, թե ոչ) ունեք 3 եւ ավելի տարի անհուսալի դասով դասակարգված վարկ եւ եթե Ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Tweet Դիտում՝ 3101