ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման եւ առեւտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ ԱրարատԲանկից հայտնել են, որ ասոցիացիայի անդամները համագործակցում եւ փոխանակվում են ոլորտում նոր եւ առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն եւ ֆինանսական աճ։ «Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, վերլուծությունների եւ նորարար լուծումների հնարավորություն է։ Վստահ եմ՝ ԱրարատԲանկն արդյունավետ կօգտագործի միջազգային գործընկերության կողմից ընձեռվող հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ «Ուրախությամբ ողջունում ենք ԱրարատԲանկին` որպես ասոցիացիայի երրորդ հայաստանյան մասնակից բանկ եւ անհամբեր սպասում ենք տարբեր նախաձեռնություններին բանկի ակտիվ մասնակցությանը եւ համագործակցությանը BAFT-ի մյուս անդամների հետ», - նշել է BAFT-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոդ Բըրվելը։ Ասոցիացիային անդամակցում է 270-ից ավելի հաստատություն Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 60 երկրից։«Միջազգային գործընկերների լայն շրջանակ ունեցող ԱրարատԲանկը, BAFT-ի մասնակից դառնալով, կշարունակի ֆինանսական շուկայում ամրապնդել իր դիրքը` բարելավելով միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների որակը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:BAFT-ի մասինBAFT-ը 1921 թվականին հիմնադրված միջազգային բանկային գործառնությունների ոլորտում առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որը նպաստում է ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ կարգավորող մարմինների միջեւ արդյունավետ լուծումների ներդրմանը` ուղղված առողջ ֆինանսական գործելակերպի խթանմանը ու նորարարության, արդյունավետության եւ ֆինանսական աճի ապահովմանը: BAFT-ը կարգավորում է բանկային գործառնությունների ոլորտի ծառայությունների լայն շրջանակներ` ներառյալ առեւտրի ֆինանսավորումը, վճարումները եւ համապատասխանության ապահովումը: Ասոցիացիայի կայքն է՝ www.baft.org:ԱրարատԲանկի մասինԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շուրջ 35 տարի առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային եւ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առեւտրի ֆինանսավորման, ներդրումային եւ թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 2024-ին ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից Tweet Դիտում՝ 3628