Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ

26.06.2025 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #շրջանառության հարկ
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով եւ փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ եւ ծառայություն մատուցողներ այլեւս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում եւ կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։ 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ 

•    «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» գործունեություններ իրականացնողներին,
•    «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողներին։

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով՝ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին ՊԵԿ-ից հորդորում են մինչեւ այս տարվա հուլիսի 21-ը ներառյալ, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն։ 
Դիտում՝ 1906
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW