ԶՊՄԿ-ն կհամագործակցի Սյունիքի մարզպետարանի եւ Դասավանդիր Հայաստան կրթական ծրագրի հետ

23.06.2025 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #Սյունիքի մարզպետարան #Դասավանդիր Հայաստան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության եւ վերջնարդյունքների բարելավման նպատակով: 

Սյունիքի մարզպետարանում կնքվել է համագործակցության եռակողմ պայմանագիր, որի շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում Դասավանդիր Հայաստանի ծրագրերի  գործունեության իրականացմանը եւ ճանաչվում է որպես Դասավանդիր Հայաստանի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։"

«Մեր հովանավորության արդյունքում ծրագրի շրջանակում հնարավորություն կտրվի  ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտի կյանքի վրա»,- ասվում է ԶՊՄԿ հաղորդագրությունում:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծել է, որ ընկերությունն իր սոցիալական ծրագրերի բյուջեի զգալի մասն ուղղում է կրթական նախագծերին:

«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին` աջակցության եւ ԶՊՄԿ -ին` կրթությանը եւ սոցիալական զարգացմանն ուղղված անսահման նվիրվածության համար։ Նրանց աջակցությունն ընդգծում է մեր ընդհանուր հավատը, որ կրթությունը փոփոխություն բերող հզոր ուժ է»,- նշել է  Դասավանդիր Հայաստանի ներկայացուցիչը։
Դիտում՝ 2103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW