Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը: Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում: Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինելմեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշել է «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնես վարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդ թվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր ևայլն: Մասնաճյուղում տեղադրված են ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար: «Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկման կատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ և ժամանակակից բանկային ծառայություններ: Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցի փուլային արդիականացում ամբողջ Հայաստանում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկման համապարփակ համակարգ, որն յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրել բանկի հետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածների միջոցով»,- նշել է Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը: Tweet Դիտում՝ 5588