ՀԲ-ը կճշգրտի ՀՀ հետ համագործակցության ծրագիրը

26.01.2009 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ պատվիրակությունը Հայաստան է ժամանել համագործակցության ծրագրի եւ հետագա 4 տարիներին տրամադրվելիք միջոցների ծավալի ճշգրտման նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստան են ժամանել ՀԲ-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Շիգեո Կաթսուն, Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ասադ  Ալամը եւ տարածաշրջանային նախկին տնօրեն Դոնա Դաուսեթ-Քոյրոլոն:

Այսօր եւ վաղը ՀԲ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության, ինչպես նաեւ մասնավոր եւ ոչ կառավարական հատվածների ներկայացուցիչների հետ:

Հունվարի  28-ին  ՀԲ պատվիրակության ներկայացուցիչները կայցելեն Լոռու մարզ` ՀԲ-ի  կողմից ֆինանսավորվող Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ  ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2008թ. նոյեմբերի 18-ին Երեւանում ՀԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ էր արել արագացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով  $ 250 մլն-ի հատկացման գործընթացը: Վարկի տրամադրման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ կառավարության ղեկավարի` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:

Դիտում՝ 11120

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW