Մինչեւ մայիսի 26-ը Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը Մեդիամաքսի առցանց գրախանութում վաճառվելու է հատուկ գնով:Մայիսի 25-ին Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, նա կդառնա 57 տարեկան:Այս շաբաթ գիրքը Մեդիամաքսի առցանց գրախանութում կարելի է ձեռք բերել 4 500 դրամով՝ սովորական 5 800-ի փոխարեն:Գրախանութներում եւ նրանց առցանց հարթակներում գիրքը վաճառվելու է սովորական գնով:«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է:Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:Գիրքը կարելի է ձեռք բերել Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումով.https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan Tweet Դիտում՝ 2108