Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված՝ Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացրել երեք առեւտրային բանկի՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» եւ «Արդշինբանկ», հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ:ԿԲ-ից հայտնել են, որ հաճախորդների կողմից ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զեղծարարությունները հետեւանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները եւ բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման:«Ներկայում զեղծարարությունների տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով բանկերին Կենտրոնական բանկն առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է:Հնարավոր զեղծարարության հետեւանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակում նշված բանկերը 3-ից 5 տարի ժամկետով («Այ ԴԻ Բանկ»՝ 5 տարով, «Ինեկոբանկ» եւ «Արդշինբանկ»՝ 3 տարով) որոշել են հետաձգել հաճախորդների պարտավորությունների մարումը. բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:Նշվում է, որ Կենտրոնական բանկը մի շարք հանդիպումներ է ունեցել նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են զեղծարարությունները նվազեցնելու հետ կապված հնարավոր կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումներ: Tweet Դիտում՝ 8692