ArcaPay-ը հասանելի է նաեւ Արցախբանկի մոբայլ հավելվածով

13.05.2025 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ #ArcaPay
Արցախբանկը միացել է ArcaPay համակարգին, արդյունքում բանկի մոբայլ հավելվածով դրամական փոխանցումներն ավելի պարզ են եւ արագ:

Այսուհետ բանկի մոբայլ հավելվածի օգտատեր ֆիզիկական անձիք կարող են ArcaPay-ով, միայն բջջային հեռախոսահամարը մուտքագրելով, փոխանցել համակարգին միացած բանկերի հաճախորդներին:

Բանկից հայտնել են, որ դրամական փոխանցման համար անհրաժեշտ է ընդամենը Արցախբանկ Մոբայլ հավելվածի «Գործարքներ» բաժնում ընտրել ArcaPay համակարգը, մուտքագրել ստացողի հեռախոսահամարը, անհրաժեշտության դեպքում ընտրել ստացողի բանկը եւ նշել փոխանցվող գումարի չափը: Փոխանցումը հասանելի կլինի ստացողի հաշվին վայրկյանների ընթացքում:     

Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով՝

-    1 գործարքի չափը՝ 1,000-ից մինչեւ 500,000 ՀՀ դրամ
-    օրական մինչեւ 10 գործարք
-    միջնորդավճարը՝ 0.1%:

Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW