Կոնվերս Բանկը հայտարարում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրին միանալու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 7-ին Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանի եւ ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների տնօրեն Ասիֆ Չիմայի կողմից:Բանկից հայտնել են, որ «Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագիրը ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որը նպատակ ունի ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների միջոցով խթանել կանաչ բանկինգը Հայաստանում եւ Վրաստանում՝ նպաստելով տարածաշրջանում տնտեսական աճին ու շրջակա միջավայրի պահպանմանը: Ծրագիրը Կոնվերս Բանկին կտրամադրի անհրաժեշտ գործիքակազմ կայուն ֆինանսավորմանը աջակցելու համար:«Կանաչ ֆինանսավորումը մեր բանկի ռազմավարական առաջնահերթություններից է: Մեր առջեւ դրված հավակնոտ նպատակներին հասնելու համար ռազմավարության ներքո անընդհատ զարգացնում եւ ընդլայնում ենք տարբեր ձեւաչափերով համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։ Այս նախաձեռնությունը հերթական կարեւոր քայլն է այդ ուղղությամբ: ԱԶԲ հետ համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք զարգացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները՝ առաջարկելով նորարարական կանաչ լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին անցում կատարել դեպի ավելի կայուն ու սոցիալապես պատասխանատու գործունեություն»,- նշել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։Նշվում է, որ համագործակցության շրջանակում բանկը կբարելավի ներքին ընթացակարգերը եւ բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարումը, ինչպես նաեւ կներդրվեն նոր, կանաչ վարկային պրոդուկտներ, որոնց վերջնական շահառուն կլինի սոցիալապես պատասխանատու բիզնեսը:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 6107