Հայէկոնոմբանկը, շարունակելով սերտ համագործակցությունը ճանաչված միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, կնքել է $15 միլիոնի վարկային պայմանագիր առաջատար շվեյցարական responsAbility Investments AG ֆինանսական կառույցի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների հետ:Բանկից հայտնել են, որ ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորմանը՝ նպաստելով տնտեսության աճին եւ ոլորտի մրցունակության բարձրացմանը:«Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ եւ մատուցելով կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական գերակայություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ResponsAbility-ի մասինResponsAbility Investments AG-ը շվեյցարական առաջատար ակտիվներ կառավարող ընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է մասնավոր շուկաների ներդրումներում, որոնք նպաստում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը, կլիմայի ֆինանսավորմանը եւ կայուն սննդի համակարգերին՝ երեք ոլորտներ, որոնք անմիջապես նպաստում են Միավորված Ազգերի Կազմակերպության Կայուն Զարգացման նպատակների (SDGs) իրականացմանը:2025 թվականի մարտի դրությամբ responsAbility Investments AG-ն աշխարհի տարբեր երկրներում գտնվող յոթ գրասենյակի միջոցով կառավարում է մոտ $5.5 միլիարդի ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան 300 պորտֆելային ընկերություններում՝ աշխարհի շուրջ 70 երկրում։ Tweet Դիտում՝ 7610