Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երեւանյան մասնաճյուղը վերաբացվել է՝ նոր ու ժամանակակից դիզայնով: Մասնաճյուղը մասնագիտանալու է բիզնես հաճախորդների սպասարկման ուղղությամբ: Հասցեն՝ Երեւան, Քրիստափորի 4/13 եւ 2/8:«Մենք գիտենք, թե բիզնես հաճախորդների համար որքան կարեւոր է արագ սպասարկումը եւ անհատական մոտեցումը: Այդ իսկ պատճառով մենք փոխել ենք սպասարկման կոնցեպտը եւ արդեն իսկ ունենք 6 բիզնես մասնաճյուղ՝ հատուկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Մասնագիտացված մասնաճյուղերում բիզնես հաճախորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն արագ եւ պրոֆեսիոնալ սպասարկում ապահովելու համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:Բանկից հայտնել են, որ Յունիբանկում բիզնես հաճախորդը ստանում է ծառայությունների լայն փաթեթ իր բոլոր ֆինանսական կարիքները բավարարելու համար: Առանձնահատուկ պահանջարկ են վայելում պարզեցված ընթացակարգով վարկավորումը, ինչպես նաեւ էքսպրես վարկավորումը, որը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական միջոցներ առանց գրավի եւ երաշխավորների։ Վարկի նախահաստատումը կատարվում է 5 րոպեում:Յունիբանկն առաջարկում է նաեւ բիզնես լիզինգ՝ սկսած 0% տոկոսադրույքից եւ 0% կանխավճարից: Հաճախորդին ընձեռվում է մատակարարի ընտրության հնարավորություն եւ լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:«Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաեւ մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4708