Հայաստանում տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցի վերջին թողարկման մեջ: Զեկույցում նշվում է, որ 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով։«Աճի կայուն բարձր տեմպերը պահպանվել են մինչեւ 2025 թվականի սկիզբը՝ պայմանավորված սպառողական մեծ պահանջարկով եւ ներդրումների ընդլայնմամբ:Հայաստանը գնանկումից դուրս էր եկել 2024 թվականին, իսկ 2025 թվականի փետրվարին գների դինամիկան վերադարձավ թիրախային դիապազոն, ինչին նպաստել էր Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական նվազումը»,- ասվում է ԵԱԶԲ փաստաթղթում։ Tweet Դիտում՝ 3703