Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ

10.03.2025 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ
Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։

MFR-ի կողմից Ակբա բանկի հավաստագրումը եւս մեկ անգամ արտացոլում է՝

•    բանկում հաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին,
•    բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը,
•    հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի եւ ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

MFR-ի մասին

MFR-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որն իրականացնում է գնահատումներ, տրամադրում տեխնիկական փորձագիտական աջակցություն  ֆինանսական ոլորտին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW