2009թ. գնաճը սպասվում է 4 %-ի մակարդակում, ասել է ԿԲ ղեկավարը

20.01.2009 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. գնաճը Հայաստանում սպասվում է 4 %-ի մակարդակում, իսկ ՀՆԱ աճը՝ 7-8%-ի, այսօր Երեւանում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, պատասխանելով փոխարժեքի շուկայում հնարավոր տատանումների մասին հարցին՝ Արթուր Ջավադյանն ասել է, որ ԿԲ-ը շարունակում է վարել երկարաժամկետ լողացող փոխարժեքի քաղաքականություն:

«Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ԿԲ հիմնական խնդիրը Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է, եւ մեր միջամտությունը ֆինանսական շուկայի գործընթացներին պայմանավորված է հենց դրանով»,- ասել է Արթուր Ջավադյանը:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը որոշի՝ որ արժույթով պահել իր խնայողությունները, իսկ բանկերն, ինչպես հայտնի է, ազգային դրամով ավանդների համար ավելի բարձր տոկոսադրույքներ են սահմանում»,- ասել է ԿԲ ղեկավարը:

Դիտում՝ 10530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW