ԿարդաLove 2025․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
14.02.2025 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /


ԿարդաLove գրքի փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, փետրվարի 15-ից 16-ը հրավիրում է գրքասերներին Էլիտ Պլազա բիզնես կենտրոն (Խորենացի 15)՝ մեկ հարկի տակ նշելու տարվա ամենագրքային օրերը։
ԱրարատԲանկից հայտնել են, որ երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող փառատոնի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել բազմաթիվ գրական միջոցառումների, գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի եւ հանդիպումների սիրված գրողների ու արտիստների հետ։ Ծրագրում ներառված են թատերականացված ներկայացում, պոեզիայի երեկո եւ այլ հետաքրքիր միջոցառումներ։
Փառատոնի շրջանակում գործող գրքերի մեծ ցուցահանդես-վաճառքի ընթացքում ԱրարատԲանկի քարտապանները կստանան հատուկ արտոնություններ։ Յուրաքանչյուր գնորդ կստանա շահավետ զեղչեր՝ սկսած 20%-ից, իսկ ԱրարատԲանկի քարտապանները կստանան լրացուցիչ 5% զեղչ։ Ավելին՝ երկրորդ գրքի համար գործում է 50% զեղչ, իսկ երրորդ՝ ամենացածր արժեքով գիրքը տրվում է որպես նվեր։
Գնումներ կատարած այցելուները կմասնակցեն խաղարկության՝ 50,000 դրամ արժողությամբ նվեր քարտ եւ փառատոնի գործընկերների նվերներ շահելու հնարավորությամբ։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: