Այս տարվա ապրիլի 16-19-ը Երեւանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: 120 մասնակից եւ 40 խոսնակ կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները:FINTECH360-ին կմասնակցեն ներկայացուցիչներ առաջատար բանկերից եւ վճարային համակարգերից, հեռահաղորդակցության եւ ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են.• AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում. հնարավորություններ եւ մարտահրավերներ:• Բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi եւ թվային ակտիվներ. նորարարություններ եւ փոփոխություններ:• Միջազգային դրամական փոխանցումների եւ վճարային համակարգերի զարգացում:• Ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը:• FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում եւ կապիտալի շուկայում:• Ապահովագրական շուկայի թվայնացում:Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի եւ KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում է՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլեւ մարդկանց առօրյան: Մենք ակտիվորեն ներդնում ենք մոբայլ տեխնոլոգիաներ եւ թվային վճարումներ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն միտումներին նվիրված FINTECH360 համաժողովի անցկացմանը եւ հրավիրում փորձագետներին քննարկելու, փոխանակվելու փորձով ու գաղափարներով, որոնք կարող են նպաստել ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, այլեւ նրանք կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունը վառ եւ հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սեւանա լիճ եւ վանք, նավակներով զբոսանք եւ հայկական հյուրասիրություն:Համաժողովի ծրագրին ծանոթանալու եւ գրանցվելու համար այցելեք fintech360.io կայքը:Մինչեւ փետրվարի 28-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար: Tweet Դիտում՝ 20471