Այսուհետ մինչեւ գույքի օտարման մրցույթը կազմվի դրա ներդրումային փաթեթ

27.01.2025 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
# «Դիգնիսի» #PROSPECT24
Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:

PROSPECT24-ի եւ Կոմիտեի միջեւ համագործակցության արդյունքում օտարման ներկայացվող անշարժ գույքերի վերաբերյալ կիրականացվեն մանրամասն քաղաքաշինական եւ ֆինանսատնտեսական վերլուծություններ՝ նորագույն գործիքների կիրառմամբ:

«Արդյունքում, մինչեւ գույքի օտարման մրցույթի հայտարարումը, կկազմվի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն եւ իրավական սահմանափակումները, ինչպես նաեւ՝ ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:

Գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալ դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW