Քննարկվել են ՀՀ կառավարության եւ Goldman Sachs-ի միջեւ համագործակցության հնարավորությունները

24.01.2025 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության եւ Goldman Sachs-ի միջեւ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

«Կարեւորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորմանը եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։

Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առեւտրային եւ տնտեսական խաչմերուկ, ինչպես նաեւ երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները եւ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում։
Դիտում՝ 2382

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW