«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

30.12.2024 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բադալյան եղբայրներ
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից բռնի տեղահանված Վերա Նարիմանյանի եւ նրա ողջ մնացած միակ դստեր համար։ Բնակարանը, որը ձեռք է բերվել 22 միլիոն, 496 հազար դրամով, ամբողջությամբ վերանորոգվել է եւ կահավորվել։

«Ես իսկապես շատ հպարտ եմ, որ եւս մեկ ընտանիք ունեցավ նոր եւ բարեկարգ բնակարան: Տիկին Վերան շատ մեծ դժվարությունների ու դժբախտությունների միջով է անցել, եւ հուսանք, որ այս նոր բնակարանը կօգնի նրան թեթեւացնել այդ բեռը: Իմ կարծիքով` յուրաքանչյուր մարդ պետք է օգնի իր հայրենիքին եւ հայրենակիցներին ինչքան հնարավոր է»,- ասել է  «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթի» խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը։

Նշվում է, որ Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ են դարձել: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետեւից տնից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային եւ 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։

Սեփական բնակարան ունենալ ու դստեր հետ միավորվելու երազանքն արդեն իրականություն է, մայր ու դուստր շուտով կմիավորվեն: Վերա Նարիմանյանի խոսքով՝ Նոր տարվա իր լավագույն նվերը նոր տունն ու երեխան են․ «Հիմի ինքն ուրախանում է ու ասում է՝ մամա՛ ջան, կարող եմ գալ էդ թազա տունը վայելեմ: Ասի՝ հա՛, քեզ խոսք եմ տվել ու խոսքիս տերն եմ: Բադալյան եղբայրներից շատ գոհ ու շնորհակալ եմ եմ, որ էս տունը նվիրեցին ինձ: Ապրեն իրանք: Աստված պահի իրանց»։

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես աջակցում եւ օգնում է իր հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ի դեպ, ցավալի դեպքից մեկ ամիս անց ընկերությունը 5 միլիոն դրամ օգնություն էր հատկացրել Վերային:  Նշենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը եւս 50 միլիոն դրամ էր նվիրաբերել Արցախից բռնագաղթված երկու ընտանիքի՝ բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

Դիտում՝ 1423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW