IDBank-ը բիզնեսների համար հերթական կարեւոր նորությունն է պատրաստել։ Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր՝ IDMerch բիզնես վարկը/օվերդրաֆտը։Բանկից հայտնում են, որ IDMerch-ի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ վարկը կամ օվերդրաֆտը բիզնեսին տրամադրվում է POS տերմինալների եւ/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգի միջոցով իրականացված շրջանառությունների հիման վրա։ IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ թիմը երկարատեւ աշխատանք է կատարել այս պրոդուկտի մշակման գործում, քանի որ սա բիզնեսների համար առավել մեծ հնարավորություններ է բացում․ «IDMerch-ի վարկավորումը ավելի շատ բիզնեսների է հասանելի։ Այս պրոդուկտի շնորհիվ տարբեր իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր կկարողանան առավել լավ պայմաններով, արագ վարկավորվել, ինչն էլ կնպաստի փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանն ու կայունացմանը»:Վարկի/օվերդրաֆտի մեծությունը կարող է կազմել POS տերմինալներով եւ/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգերի միջոցով իրականացրած շրջանառությունների մինչեւ տասնապատիկը։ Բացի այդ, բիզնեսի ֆինանսական վերլուծության գործընթացը պարզեցված է եւ իրականացվում է արագ ու կարճ ժամկետներում։ Սա նշանակում է, որ կորպորատիվ հաճախորդները, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի ընկերությունները, արագ վարկավորման համար երկար ժամանակ ծախսելու կարիք այլեւս չեն ունենա։ Ինչպես նաեւ, ընկերությունը հնարավորություն կունենա ընտրել վարկի/օվերդրաֆտի արժույթը՝ ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։ Բիզնես վարկը/օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչեւ 60 ամիս ժամկետում՝ առանց տրամադրման միջնորդավճարի, իսկ օվերդրաֆտի դեպքում կարող է տրամադրվել նաեւ 45 օր տոկոսագումարների մարման արտոնյալ ժամանակահատված։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3569