270 արցախցի ընտանիքի տրվել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր
06.12.2024 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, որոնք՝
• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
• ունեն Հայաստանի քաղաքացիություն,
• չունեն սեփականություն,
• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման եւ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։
1-ին փուլում կարող են ընդգրկվել՝
• 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ եւ բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։
Վերջին լուրեր
26.02.2025 | 10:56 Նորություններ
Ամիօ բանկն առաջարկում է շահավետ սակագներով միջազգային փոխանցումներ
26.02.2025 | 09:22 Նորություններ
Հայաստանը նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության գործընթացը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: