Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի ուղեւորության հնարավորություն

22.11.2024 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ավանդատու
Ամիօ բանկը շարունակում է հանդես գալ հետաքրքիր առաջարկներով եւ հնարավորություններով:

Բանկը առանձնանում է խնայողությունների եւ ներդրումների լավագույն տարբերակներով, որոնք ակնհայտորեն շահավետ են հաճախորդների համար:

Այժմ բացի շահավետ պայմաններից, նոր ավանդատուներին բանկն առաջարկում է նաեւ մասնակցել մրցույթի, որի հաղթողները կստանան ուղեւորություն դեպի Աբու Դաբի:

Մրցույթի շրջանակում ավանդների պայմաններն են՝

●    ՀՀ դրամով` տարեկան մինչեւ 10.35% եկամտաբերությամբ
●    ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչեւ 4.35% եկամտաբերությամբ

«Կախված ձեւակերպված ավանդի գումարից եւ Ամիօ բանկի այլ ծառայություններից օգտվելուց՝ մասնակիցը կկուտակի միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած մասնակիցները կստանան շքեղ մրցանակը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Մրցույթի մանրամասներն այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW