Քննարկվել է սոցհարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը

29.10.2024 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բլոգեր #գովազդ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ մի խումբ պատգամավորներ եւ ինֆլյուենսերներ քննարկել են սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ կամավոր հարկային կարգապահության ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին եւ 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարեւորվել է ոլորտի մասնակիցների համար նաեւ ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ եւ պարզեցված։

«Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբերին 44 ինֆլյուենսերի անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագիր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։

Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% եւ 101%-ով։ Ինչպես նաեւ 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

Դիտում՝ 805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW