Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցել է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։Տուն էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում ծանոթացել են հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակին՝ անկախ նրանից տունը Երեւանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է, թե Սփյուռքի ներկայացուցիչ։Տաղավարի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկներին եւ ցանկության դեպքում ձեռք բերել անշարժ գույք տեղում։ MyHome․ Հիփոթեքային վարկ Երեւանում եւ մարզերում տուն գնելու համարMyHome հարթակն առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչեւ հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար։ MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաեւ երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:Էքսպոյի այցելուները կստանան հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12,5% (13%-ի փոխարեն)։Քո տունը Հայաստանում․ Հիփոթեքային վարկ Սփյուռքի հայրենակիցների համարԱնկախ բնակության երկրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար եւ գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից եւ առանց տրամադրման ու սպասարկման վճարների։ Ներդրումային վարկ արտերկրում տուն գնելու համարԱմերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում 1-ին եւ դեռեւս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում եւ դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաեւ որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի եւ արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով եւ եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար՝ 13%, 9,5% եւ 7,5% տարեկան տոկոսադրույք։Տուն էսքպոյի օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացրել են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։Նշվում է, որ Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը հիփոթեքային վարկերի շուկայում՝ շուկայի 22% մասնաբաժնով եւ ավելի քան 285 մլրդ դրամ վարկային պորտֆելով (30․09․2024թ․ դրությամբ): Հատկանշական է, որ 2024թ. առաջին 9 ամսում բանկի հիփոթեքային վարկերի մոտ 50%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome հարթակի միջոցով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 990