ՀԴՄ կանոնները խախտելու համար տուգանքները կմեղմվեն

10.10.2024 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետեւանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել:

Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:

Սերգեյ Մկրտչյան
Դիտում՝ 2566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW