Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին

09.10.2024 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Նելլի Քոչարյան
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ միջազգային բանկային համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Գերմանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներից:

Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը՝ որպես բանախոս հանդես գալով CORRESPONDENT BANKING - FIGHTING DE-RISKING. PERSPECTIVES OF INTERNATIONAL TRADE AND TRADE FINANCE պանելային քննարկմանը:

Նելլի Քոչարյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում այդ ոլորտում ներկա վիճակին, մարտահրավերներին եւ զարգացման հեռանկարներին:  

«Հայաստանից խոշոր արտասահմանյան բանկերի հեռանալը նոր մարտահրավեր է երկրի բանկային համակարգի համար, քանի որ դրա հետեւանքով սահմանափակվում են միջազգային փոխանցումների եւ առեւտրի ֆինանսավորման հնարավորությունները, բարդանում է այլ երկրների հետ առեւտրաշրջանառության սպասարկումը: Կոնվերս Բանկն արդեն իսկ ուղիներ է մշակում հնարավոր ռիսկերի զսպման նպատակով: Ակնկալում ենք միջազգային ֆինանսական կառույցների, խոշոր խաղացողների աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվության մասով»,- ասել է Նելլի Քոչարյանը:

Ռիսկերի կառավարման ոլորտում առկա վիճակը եւ իրենց փորձն են ներկայացրել նաեւ քննարկման այլ մասնակիցներ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
Դիտում՝ 1387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW