Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալել է նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես WCIT 2024/DigiTec-ը: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր եւ DigiTec-ի ֆինտեք հովանավորը: Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվել է Ֆասթ Բանկի եւ Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի եւ Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում համերգային ծրագրով ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում երաժշտական շոուով հանդես է եկել Ջեյսոն Դերուլոն։Ֆասթ Բանկն այցելուներին ներկայացել է առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ բանկն այցելուներին է ներկայացրել իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆ քարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները եւ այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին եւ այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարեւոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաեւ մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք եւ գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները»: Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով եւ անակնկալներով։ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել մոդելը եւ տեսնել դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ այս հարթակը շատ կարեւոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարեւոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ եւ այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձեւավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա»: Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Tweet Դիտում՝ 1063