2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանը $2,978 միլիարդի ներդրումներ է ներգրավել

12.09.2024 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են $2,978 մլրդ։

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրության դեպարտամենտի տնօրեն Սամիր Նասիրովը հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով առաջատար երկրների հնգյակում են Մեծ Բրիտանիան՝ $913,293 մլն, Թուրքիան՝ $622,523 մլն, Կիպրոսը՝ $372,866 մլն, ԱՄԷ-ը՝ $236,866 մլն եւ Իրանը՝ $183,99 մլն։

Ռուսաստանից արված ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է ընդամենը $62,78 մլն։
Դիտում՝ 9629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW