Ամիօ բանկը մշտապես հանդես է գալիս նոր առաջարկներով եւ ստեղծում նոր հնարավորություններ իր հաճախորդների համար:Բանկը հատկապես խրախուսում է AMIO Mobile հավելվածի օգտագործումը, քանզի հավելվածի միջոցով գործարքներն ավելի արագ են, հարմար եւ հեշտ։Օգոստոսի 19-ից AMIO Mobile-ի օգտատերերի համար բանկը մեկնարկել է մրցույթ՝ «Թռիչք դեպի թվայինը», որի շրջանակում հավելվածի ակտիվ օգտատերերն ունեն հնարավորություն ստանալու 2 անձի համար ուղղաթիռով թռիչքի տոմսեր դեպի Ազատի ջրամբար եւ Գառնու տաճար:Բանկից հայտնել են, որ կհաղթի 8 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը կստանա թռիչքի 2 տոմս` անմոռանալի հիշողությունները կիսելու համար: Մրցույթը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 19-ը, հետեւաբար կհասցնեն մասնակցել նաեւ նոր հաճախորդները:AMIO Mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App store-ից եւ Google Play-ից:Մրցույթի մանրամասներն՝ այստեղ:Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1581