Հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6%-ով
26.08.2024 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 15.7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 16.1%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 21.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 4.5%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.1%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.8%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 95%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.2 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 79.1%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: