Brand Finance-ը ներկայացրել է տեխնոլոգիական ամենաթանկ բրենդների վարկանիշը
22.08.2024 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://ronanmart.in/

Interfax-ի փոխանցմամբ՝ մեկ տարում Apple բրենդի արժեքն աճել է 74%-ով՝ հասնելով $516,6 միլիարդի, մինչդեռ Amazon-ն աճել է ընդամենը 3,2%-ով՝ մինչեւ $308,9 միլիարդ: Վարկանիշում Microsoft-ը բարձրացել է երկրորդ տեղ՝ ցուցադրելով աճ գրեթե 78%-ով (մինչև $340,4 միլիարդ): Google-ը մնացել է երրորդ տեղում (+18,5%, մինչեւ $333,4 միլիարդ):
Այս չորս ընկերությունները նույն տեղերն են զբաղեցնում աշխարհի ամենաթանկ բրենդների ընդհանուր ցանկում։
ՏՏ հատվածում արժեքի ամենակտրուկ աճը գրանցել է Nvidia-ն, որի բրենդը թանկացել է 2,6 անգամ՝ հասնելով $44,5 միլիարդի՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներում իր միկրոչիպերի մեծ պահանջարկի պատճառով: Այժմ այն եզրափակում է ցուցակի լավագույն տասնյակը։
Վարկանիշի հինգերորդ տեղը զբաղեցրել է TikTok-ը ($84,2 միլիարդ), վեցերորդը՝ Samsung-ը ($82,2 մլրդ դոլար): Սրանք միակ ոչ ամերիկյան ընկերություններն են լավագույն տասնյակում:
Ցուցակում հաջորդում են Facebook-ը $75,7 միլիարդ գնահատված բրենդով, Instagram-ը ($70,4 միլիարդ) եւ Oracle-ը ($53,1 միլիարդ):
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: