Գրանթ Թորնթոն Հայաստանը բաց քննարկումների շարք է մեկնարկել Գյումրիում

30.07.2024 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթո
Գրանթ Թորնթոն Հայաստանը Գյումրիում մեկնարկել է բաց քննարկումների շարք, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները:

Այս տարվա առաջին հանդիպում-քննարկումը իրականացվել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ եւ նվիրված է եղել այսօրվա ամենաարդիական թեմաներից մեկին՝ կիբեռանվտանգությանը:

Քննարկումը, որը վարում էր Գրանթ Թորնթոն Հայաստանի կիբեռանվտանգության, գործարար ռիսկերի եւ տեխնոլոգիաների ծառայությունների բաժնի բաժնետեր Օլգա Սեմյոնովան, մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շարքում:

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները վաղուց են թափանցել մեր առօրյա կյանք եւ փոխել այն: Մեզանից շատերը, հատկապես երիտասարդները, տեղյակ չեն, թե որքանով ենք մենք կախված տեղեկատվական տեխնոլոգիաներից եւ հնարավորություններից բացի ինչպիսի սպառնալիքներ դրանք կարող են իրենց հետ բերել: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ընդլայնման դրական միտումներին զուգահեռ առաջ են գալիս նոր մարտահրավերներ, եւ այո, կիբերանվտանգությունը ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է։ Ցանկացած մարտահրավերների եւ սպառնալիքի դեպքում՝ իրազեկված լինելը պաշտպանված լինելու կարեւորագույն նախապայմաններից է», - ասել է Օլգա Սեմյոնովան:

Գրանթ Թորնթոն Հայաստանի մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի մենեջեր Մարիամ Մկրտչյանն ասել է, որ հանդիպում-քննարկումները շարունակական են լինելու:

«Սեպտեմբերին՝ համագործակցելով Գյումրիի բարձրագույն կրթական հաստատությունների հետ, նախատեսում ենք հանդիպումների շարք ունենալ Գյումրիի ուսանողների հետ ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակներով եւ մեր հնարավորությունների ու փորձառության սահմաններում նպաստել երիտասարդ սերնդի կրթությանը»,- հավելել է Մարիամ Մկրտչյանը:
Դիտում՝ 1343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW