Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղեւորություն Թունիս երկու անձի համար

25.07.2024 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Visa
Յունիբանկը եւ Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի քարտապանների միջեւ կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղեւորություն Թունիս երկու անձի համար:

Բանկից հայտնել են, որ արշավին կարող են մասնակցել մինչեւ սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո եւ ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները:

Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջեւ պատահականության սկզբունքով ամսական կընտրվի երեք մասնակից, որոնց կհանձնվեն նվերներ: Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո եւ ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջեւ պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, որին կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղեւորություն Թունիս:
 
Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը եւ քարտի համարը:
 
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից։
 
Արշավի կանոններին եւ պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում:
Դիտում՝ 4993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW