Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ

15.07.2024 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Բիզնես

Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարեւոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի եւ զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։

Ակբա Բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում:

Ակբա Բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշեւսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։

«Հայկական շուկան սուպեր աճի շրջանում է եւ առաջիկա տարիներին կշարունակվի այդպես մնալ։ Գործարարները, հասկանալով շուկայի հեռանկարները, կարող են ավելի խելամիտ մոտենալ ֆրանշիզային եւ ստեղծեն մոդելներ, որոնք երկարաժամկետ, կայուն զարգացում կունենան»,- նշել է ֆրանչայզինգի միջազգային  փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշեւսկին:


 
«Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս արդեն գործող բիզնեսն ընդլայնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաեւ կայացած ու գործող բիզնեսներին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը՝ զսպելով ռիսկերը եւ ստանալով աջակցություն բիզնեսի զարգացման հարցում»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

«Ակբա Բիզնես ակումբը շատ կարեւոր աշխատանք է կատարում, այն միաձուլում է հայկական գործարար համայնքը ու համագործակցում տարբեր ընկերությունների, ասոցիացիաների հետ, որոնք, արդյունքում, տալիս են սիներգիայի էֆեկտ, ինչն անչափ կարեւոր է»,- նշել է ՀՀ-ում  ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Արթուր Վարդանյանը։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման եւ նոր գործարար մշակույթ ձեւավորելու համար հիմնեց այս ձեւաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարեւոր հարթակ փորձի փոխանակման եւ բիզնես թեմաների քննարկման համար։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաեւ դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

•    մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
•    դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
•    օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
•    առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաեւ օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների եւ հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Դիտում՝ 1842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW