Փոխանցում կոնտակտով․ Հարմար անվճար թվային գործիք՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
27.06.2024 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում եւ Օնլայն բանկինգ համակարգում։ Այն թույլ է տալիս փոխանցել գումար արագ ու առանց բանկային հաշվի տվյալները լրացնելու՝ պարզապես լրացնելով ստացողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, նշելով գումարի չափն ու հաստատելով գործարքը։
«Կոնտակտով փոխանցումը հարմար է, հեշտ՝ օգտագործման մեջ, արագ։ Այն նախատեսված է ժամանակակից սպառողի համար, որը գնահատում է արդյունավետությունը եւ պարզությունը ֆինանսական գործարքներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Ծառայությունից օգտվելու համար եւ ուղարկողը, եւ ստացողը պետք է լինեն բանկի հաճախորդ։
Բանկը շարունակում է կատարելագործել իր թվային պրոդուկտների պորտֆելը: Մի շարք այլ հարմար լուծումներ կներկայացվեն շուտով։
Byblos Mobile հավելվածը հասանելի է App Store-ում եւ Play Store-ում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: