Քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

12.06.2024 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ քննարկվել է  Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը:

Ծրագրի նպատակն է խթանել զբաղվածությունը՝  մրցունակ աշխատուժի ձեւավորման եւ բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Սահմանված նպատակների իրականացմամբ նախատեսվում է, մասնավորապես, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական եւ երկարաժամկետ իրացման, ինչպես նաեւ կանանց ձեռներեցության զարգացման նպատակով՝ մասնավորապես խթանելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը եւ ներկայացված առաջարկությունները եւ դրանց հիման վրա լրամշակել եւ վերջնական տեսքի բերել ռազմավարական ծրագրի նախագիծը, հայտնում են կառավարությունից:
Դիտում՝ 2109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW