Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երեւանում կազմակերպվել է «Երեւանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաեւ արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երեւանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաեւ ներկայացնել մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր եւ միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա եւ իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: «Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երեւանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք՝ ինչ կարեւոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաեւ, որ «Երեւանի գինու օրերն» այսքան մասշտաբային են»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:Բանկից հայտնում են, որ Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության եւ տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1745