Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
10.06.2024 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա Լիզինգ


«Ակբա Լիզինգն ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը եւ մեր հաճախորդներին ավելի լավ եւ հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։ Մասնավորապես, եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան 1% տոկոսադրույքով եւ 10% կանխավճարով»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր Ակբա Լիզինգի հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին եւ բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել եւ ընդունել հաճախորդներին»,– նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։
Շուկայում 23 տարի գործող «Էսզեթ Ֆարմա» ընկերությունը զբաղվում է բժշկական, ատամնաբուժական սարքավորումների եւ նյութերի ներկրմամբ եւ վաճառքով։ Այն ավելի քան 100 արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչ է Հայաստանում:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: