Ակբա Լիզինգի եւ «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ եւ պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա եւ սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում եւ գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել եւ ստանալ լիզինգ առանց Երեւան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարեւորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարեւորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված եւ վարձակալությամբ սարքավորումների եւ մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։Նշվում է, որ շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ հասցնում է սպառողներին։Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1982