Սիսիանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես

15.04.2024 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #դրամաշրջանառության ցուցահանդես
Ապրիլի 13-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

ԿԲ-ից հայտնել են, որ այցելուները ծանոթացել են պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետեւ ներկայացվել է դասընթաց փողի եւ անձնական ֆինանսների ճիշտ կառավարման եւ դրա կարեւորության մասին:  

Նշվում է, որ Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:
Դիտում՝ 1868

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW