2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախեւառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց եւ ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝1. Նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն:2. Բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոնում բջջային հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ տեղադրել նոր քարտ, այնուհետեւ սպասարկող անձնակազմի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։3. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։Նույնականացման քարտի (eID) տարբերակով մուտք գործելու համար անհրաժեշտ է՝1. Ունենալ մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN եւ PUK ծածկագրեր: Եթե քաղաքացին չի պահպանել ծածկագրերը, ապա նույնականացման գործընթացը կարող է իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով՝ mID տարբերակով։2. Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաեւ ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից։3. Այցելել www.ekeng.am կայք եւ հետեւելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը եւ ստանալ էլեկտրոնային ստորագրություն: Նշվում է, որ տարբերակներից որեւէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որեւէ գործողություն չի պահանջվում: Tweet Դիտում՝ 2384